среда, 9 марта 2016 г.

Քիմիա

Թթվածին

Թթվածնի անձնագիրըՔիմիական նշանը-O
Քիմիական բանաձևը-O2
Ar-ը-16
Mr-ը-32
Դիրքը պարբերական համակարգում-8
Պարբերության համարը-2
Խումբը-6
Ենթախումբը-A
Ատոմի բաղադրությունը-(8p,8n,8e)
Ատոմի կառուցվածքը-|2|6
Իզոտոպները-(8p,8n)8e   (8p,9n)8e    (8p,10n)8e
Վալենտականությունը-2
ՕԱ-O-2,+2(F), -1(H2O2)
Թթվածինը բնության մեջ
Օդում
Մարդու օրգանիզմում
Երկրակեղևում
Թթվածնի ստացումը լաբորիայում և ադյունանուբերությունում
Արդյունաբերությունում թթվածինը ստանում են օդից: -200 ատիճանում օդը հեղուկանում է: -195 աստիճանում ազոտը գլոշանում է, հեղուկ վիճակում մնում է թթվածինը:
Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկություները
Ֆիզիկական
Թթվածինը անգույն, անհամ, անհոտ գազ է, շատ վատ է լուծվում ջրում: 100 լիտր ջրում լուծվում է 3լիտր: -183 աստիճանում հեղուկանում է, իսկ -219 աստիճանում պնդանում է: Հեղուկ թթվածինը կապույտ գույն ունի և ձգվում է մագնիսով:

Թթվածնի կիռառումըՕքսիդներ
Օքսիդավերականգնման ռեակցիաներ


Քիմիակ փորձեր

Օդի  բաղադրությունը`
1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)
4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)
1% -Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)
Տեսանյութ
https://www.youtube.com/watch?v=g9qWkXj-tE4

Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը


Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը մագնիսով և ջրով

Սարքավորումներ` բաժակ, մագնիս­­

015.jpg

Ազդանյութեր`ծծմբի փոշի, երկաթի փոշի, ջուր

Վերցրեցի մաքուր ծծմբի փոշի, որին մոտեցրեցի մագնիսը. Ոչինչ տեղի չունեցավ , քանի որ ծծումբը մագնիսի կողմից չի ձգվում: Այնուհետև այդ փոշին լցրեցի բաժակով ջրի մեջ: Ծծմբի փոշին չլուծվեց, չսուզվեց և մնաց ջրի մակերեսին:

Վերցրեցի մաքուր երկաթի փոշի ու մագնիսը մոտեցրեցի այդ փոշուն: Երկաթի փոշին ձգվեց դեպի մագնիսը:Մինչդեռ ջրի մեջ լցնելիս այս փոշին նույնպես չլուծվեց, բայց, ի տարբերություն ծծմբի փոշու` սուզվեց ու նստեց բաժակի հատակին:

Այժմ խառնեցի այս երկու նյութի` երկաթի ու ծծմբի փոշիները:Ստացա անհամասեռ խառնուրդ:Այս անգամ մագնիսը թղթի միջոցով մոտեցրեցի խառնուրդին: Երկաթի փոշին ձգվեց դեպի մագնիսն ու ծծումբից անջատվեց: Կրկին խառնեցի երկաթն ու ծծումբը. Խառնունդը լցրեցի ջրի մեջ, ձողով խառնեցի ու թողեցի հանգիստ վիճակում: Երկաթը նստեց հատակին, իսկ ծծումբը մնաց ջրի երեսին:



Կերակրի աղի մաքրումը

Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց,բաժակ,ձագար, ֆիլտրի  թուղթ, ապակե  ձող, կոլբ,ճենապակյա թաս բաժակում  լցրեցի աղտոտված  կերակրի  աղ  և վրան ավելացրեցի ջուրը,  խառնեցի  ապակե  ձողի միջոցով:Ինչպիսի՞  խառնուրդ  ստացա: Ստացված  պղտոր հեղուկը ֆիլտրեցի: Չլուծվող  մանր  մասնիկները հեղուկից բաժանելու  նպատակով  օգտագործեցի   չսոսնձված ծակոտեն  թուղթ, որից  և  պատրաստում  են ֆիլտրը:Ֆիլտրի  թղթի  պատրաստումը   կտեսնեք նկարներում:12695875_1508566419452167_482647174_n.jpg


Աղի պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեի  ապակե  ձողի վրայով,որի  ներքին  ծայրն  ուղղեցի  դեպի  ձագարի պատը,հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատին:Ինչպիսի՞ խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:Ստացված Ֆիլտրատը  լցրեցի  գոլորշացման  ճենապակե թասի  մեջ, որը տեղադրեցի  կալանի  օղի  վրա: Օղի  տակ տեղավորեցի ու  վառեցի սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի արտաքին  մասը  թասի հատակին  հպվի,  և  լուծույթը տաքացեք: Հեղուկը  մերթ  ընդ  մերթ խառնեցի  ապակե ձողով, որ  չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը թանձրացավ,տաքացումը  դադարեցրեցի  ու  թողեցի  այնքան,մինչև հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած աղի բյուրեղները  լրիվ  չորանան:Ստացված  աղը  համեմատեցի այն  աղի  խառնուրդի  հետ,որը  ինձ  տրամադրված  էր  սկզբում:

Комментариев нет:

Отправить комментарий