среда, 8 марта 2017 г.

Ֆիզիկա

Փորձեր

Անրաժեշտ պարագաներ՝ երկու սրվակներ, ավազ, ջուր, որը նախորոք ներկիված է կալիումի պերմանգանատով:
Փորձի ընթացք
I-ի սրվակի մեջ, պետք է կեսից մի քիչ ավելի, լցնեմ ավազ: II-ի մեջ, պետք է կեսից մի քիչ ավելի, լցնեմ ներկած  ջուր: Մինջև փորձի կատարումը ես ենթադրում եմ, որ եթե երկրորդ սրվակի ջուրը լցնեմ առաջի սրվակի ավազի վրա, ջուրը չի թափվի, քանի որ ավազը կներծծի ջուրը:
Այժմ կկատարեմ փորձը
I-ին սրվակի մեջ լցրեցի կեսից շատ ավազ: II սրվակի մեջ լցրեցի գունավոր ջուրը և այնուհետև այդ հեղուկը դանդաղ լցրեցի ավազի վրա:  Հեղուկը տեղավորվեց և չթափվեց: Դա վարկածի ապացույցն է, որ բաղկացած է մասնիկներից: Նրանց մեջ կան արանքներ, այդ պատճառով ջուրը տեղավորվեց ավազի մեջ: Վարկածը ապացուցվեց














Փորձ 2 

Անհրաժեշտ պարագաներ՝ երկար սրվակ, պղնձաջասպի լուծույթ, թել, ներկած ջուր:
Փորձի ընթացքը
Պատրաստեցի պղնձաջասպի լուծույթ: Երկար սրվակի մեջ լցնում եմ պղնձաջասպի լուծույթը, վրան զգուշությամբ ավելացնում եմ նրկված ջուրը: Սրվակկի արտաքին ասից թելով կապում եմ կցված ջրի մակարդակը: Հիմա սրվակի բերանը փակում եմ մատով և ուժեղ թափահարում եմ: Որոշ ժամանակ թողեցի, որպեսզի խառնուրդը հանդարտվի: Ուշադիր նայում եմ սրվակին և պատասխանում եմ հետևյալ հարցերին:







 Լաբարատոր աշխատանք

Աշխատանքի նպատակը ազատ անկաման երևույթի ուսումնասիրում,դիտում,եզրակացություն

Անհրաժեշտ սարքեր` 1մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է ռետինե խցանով մյուս կողմում ուննի ծորակ:խողովակի մեջ տեավորված է կապարի գնդիկ, փետուր և մետաղե օղակ: Անհրաժեշտ է նաև օդահան պոմպ:

Աշխատանքի ընթացքում

Խողովակի ծորակը բաց ենք պահում և 1800 տակ պտտում ենք խողովակը: Կտեսնենք, որ թուղթը կնկնի ավելի ուշ քան մնացած իրերը: Հիմա նույն փորձը կրկնենք ուղակի հիմա ծողից հանենք օդահան պոմպով և կրկին պտտենք 1800 տակ և կտեսնենք, որ թուղը կնկնի նույն արագությամբ ինչպես կապարի գնդիկը և մետաղե օղակը:  


.Նյուտոնի առաջի օրենք

Картинки по запросу Նյուտոնի երկրորդ օրենք

Նյուտոնի երկրորդ օրենք

Картинки по запросу Նյուտոնի երկրորդ օրենք

Նյուտոնի երրորդ օրենք

Картинки по запросу Նյուտոնի երկրորդ օրենք


Իսահակ Նյուտոն


Картинки по запросу nyuton Картинки по запросу nyuton

Ծնվել է 1642 թ. դեկտեմբերի 25-ին (1643 թ. հունվարի 4-ին՝ հին տոմարով) Լինքոլնշիր կոմսության Վուլսթորփ  գյուղում (Մեծ Բրիտանաի) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն քաղաքում։ Համարվում է աշխարհի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքները «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» («Philosophiae Naturalis Principia Mathematika») գրքում՝ դրանով հիմք դնելով դասական մեխանիկային։ Նա նաև դիֆերենցիալ հաշվարկի հիմնադիրներից մեկն է։Նյուտոնի հայրը, նույնպես Իսահակ անունով, ով հասարակ, բայց՝ ունևոր հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ։Երբ Նյուտոնը դառնում է երեք տարեկան, նրա մայրը՝ Աննա Էյսքյունյ նորից է ամուսնանում և գնում է ապրելու նոր ամուսնու մոտ՝ թողնելով որդուն մորական տատի խնամքին։ Պատանի Իսահակը չէր սիրում խորթ հորը և նախատում էր մորը նրա հետ ամուսնանալու համար։Տասներկուսից մինչև տասնյոթ տարեկանը Նյուտոնը սովորել է Գրենթհեմի դպրոցում։ 18 տարեկանում ընդունվում Թրինիթի (Սբ.Երրորդության) վարժարան որն ավարտում է 1666 թ.։Նյուտոնի արձանը Թրինիթի քոլեջում 1666-1675 թթ. նա զբաղվում է գիտությամբ։ 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ։ 1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում։ Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայիօրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «Philosophiae Naturalis Principia Mathematika»-ն։ 1705 թ. Աննա թագուհին Նյուտոնին շնորհում է ասպետի կոչում, որից հետո նա դառնում է սըր Իսաակ Նյուտոն։ Դա առաջին դեպքն էր, երբ ասպետի կոչում էր շնորհվում գիտական ծառայությունների համար։ Չնայած նրան, որ Նյուտոնը ծնվել էր շատ թույլ առողջությամբ, նա ապրեց 83 տարի։ Նա մահացել է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն քաղաքում 1727 թ. մարտի 20 (31)-ին։ Նյուտոնին մեծ հանդիսավորությամբ թաղում են Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում:

Комментариев нет:

Отправить комментарий